Հասմիկ Վիրաբյան․ «Հասարակությունը սպասում է ոչ թե ցեխշպրտոցի, այլ ծրագրերի»

Քարոզարշավի արդեն 8-րդ օրն է, բայց մինչ այս պահը հանրությունը հիմնականում լսում է փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ ու քաղաքական «ցեխշպրտոց»։ Որպես լրագրող և քաղաքացի՝ ուզում եմ վերջապես լսել բովանդակային խոսք՝ կոնկրետ ծրագրերի, արված ու չարված գործերի, առաջիկա 5 տարիների տեսլականի մասին։

Ի՞նչ եք անելու մարդկանց կյանքի որակը փոխելու համար։

Ի՞նչ լուծումներ ունեք քաղաքի, համայնքների, երիտասարդների, աշխատատեղերի, ճանապարհների, անվտանգության, կրթության խնդիրների համար։

Հասարակությունը սպասում է ոչ թե հերթական մեղադրանքներին, այլ պատասխանատվությամբ ներկայացված ծրագրերի և իրական աշխատանքի մասին խոսքի։

Share This