Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է ուկրաինացի Անաստասիա Հնատիշինը, որը 11 տուրերում վաստակել է 9 միավոր։ Երկրորդ տեղը գրաված իսպանացի Սաբրինա Վեգան ու բրոնզե մեդալակիր դարձած ավստրիացի Օլգա Բադելկան հավաքել են 8,5 միավոր։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշը գրանցել է կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, որը 7 միավորով գրավել է 23-րդ տեղը։
Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը նույնքան միավորով 27-րդն էր։
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը (31-րդ տեղ) և կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Պոլինա Կոբակը (33-րդ տեղ) և Աննա Խաչատրյանը (35-րդ տեղ) վաստակել են 6,5 միավոր։ Հայաստանից ԵԱ-ին մասնակցում էր 16 շախմատիստ։
