«Հայ-Իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություն՝ միավորելով նորարարությունները» խորագրով հանդիպում-քննարկում՝ Գյումրու «Սև բերդ» ամրոցում

«Հայ-Իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություն՝ միավորելով նորարարությունները» խորագրով հանդիպում-քննարկում՝ Գյումրու «Սև բերդ» ամրոցում
🔶️Քննարկամանը ներկա են եղել Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միսակ Բալասանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը, պաշտոնական այրեր, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Գյումրիում գործունեություն ծավալող ընկերությունների ղեկավարներ/ներկայացուցիչներ, հյուրեր:
🔶️Քննարկումը միտված է եղել երկու բարեկամ երկրների նորարարական ներուժի, Հայաստանի և Իրաքի միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարների, դրանց ուղղությամբ տարվելիք աշխատանքներին: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է Իրաքի նախագահի այցին Գյումրի, ապա ընդգծել, որ դրանում իր մեծ դերակատարությունն ունի Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միսակ Բալասանյանը, ով մեծ ցանկություն և պատրաստակամություն է ունեցել, որ հենց Գյումրին ընտրվի և ներկայացվի:
🔶️Հանդիպմանը մասնակցող ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել հարցեր հղելու և առաջարկներ ներկայացնելու Հայաստանի և Իրաքի Հանրապետության նախագահներին։
и ещё 13
Все реакции:

Лусине Саноян и ещё 108

Share This