Այսօր՝ նոյեմբերի 24-ին, տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստը
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստըԱվագանին քննարկել ու հաստատել է նիստի օրակարգ ընդգրկված բոլոր 5 նախագծերը
Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և Գյումրի համայնքի աղբահանության ծառայությունների մատուցման համար տեխնիկաների ձեռքբերում
Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Գյումրի համայնքի կարիքների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում. 2000 LED լուսատու, 200 հատ արտաքին լուսավորության հենասյուն, 400 հատ բարձակ, մեկուսացված մետաղալարեր 10000 մ, խողովակի ամրացման սեղմակներ՝ 2000 հատ
Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և Գյումրի համայնքի կարիքների համար թվով 30 միկրոավտոբուսների ձեռքբերում
Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Գյումրի համայնքի երկրորդային 20 փողոցների հիմնանորոգում
Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Գյումրի համայնքի թվով 3 մշակութային ՀՈԱԿ-ների վերանորոգում. «Երիտասարդական պալատ», Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն, «Գյումրու մարմնամարզական մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց»





