«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում»

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի շրջանակներում ԵՆԿ ՀԿ նախագահ, ծրագրի ղեկավար Արթուր Նաջարյանը և երիտասարդական ոլորտում հանրային քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանը հունիսի 11-ին հանդիպում ունեցան Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ծրագրի շրջանակներում իրականացված Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի (ԲԵԱ) առկա վիճակի և զարգացման նախադրյալների ուսումնասիրությունը, որի արդյունքների հիման վրա պատրաստվել է ԲԵԱ մոդելի ներդրման առաջարկների փաթեթը՝ Հայաստանում երիտասարդների կրթության, զբաղվածության և սոցիալական հարցերով զբաղվող պետական գերատեսչությունների, տեղական ու մարզային իշխանություններին ներկայացնելու համար։

Հանդիպման շրջանակներում մանրամասն քննարկվեց Գյումրու համայնքապետարանի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության միջև հնարավոր համագործակցության ուղիների, Գյումրիում գործող «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի կողմից 13-18 տարեկան պատանիներին տրամադրվող ծառայությունները շարունակական դարձնելու և տեղական երիտասարդական քաղաքականության կարևորության մասին: Որոշվեց ՀԿ-համայնքապետարան համագործակցությունը վավերացնել երկկողմ փոխըմբռնման հուշագրով:

*Գյումրի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )