Փոխքաղաքապետի անսպասելի հրաժարականը

Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է

զբաղեցրած պաշտոնից: Մխիթարյանը սույն պաշտոնում էր նշանակվել 2014 թվականին Սամվել Բալասանյանի առաջարկությամբ:
Ըստ լավատեղյակ աղբյուրների, աշխատանքից ազատման դիմումը պաշտոնյան գրել է առողջական խնդիրներ ունենալու պատճառով:
Այս պաշտոնը, սակայն, երկար ժամանակ թափուր չի մնա: Ընդամենը մի քանի օրից, երբ կկայանա Գյումրու ավագանու արտահերթ նիստը, Սամվել Բալասանյանն իր տեղակալի հաջորդ թեկնածուին կներկայացնի: Վերջինս քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանն է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (1 )