Հայաստանի կառավարությունը տոներին ընդառաջ ամենինչ կորցրած արցախցիներին զրկեց թոշակներից

Հայաստանի կառավարությունը տոներին ընդառաջ ամենինչ կորցրած արցախցիներին զրկեց թոշակներից, նպաստներից, այդ թվում հաշմանդամության, սառեցվել են նաև որպես օգնություն տրվող գումարները։ Բացատրություն չկա, թե ինչու։ Պատկերավոր ասած արցախցիների բլոկադան շարունակվում է Հայաստանում։ Բազմաթիվ են այն ընտանիքները, որոնք ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, մանկահասակ երեխաների հետ և նորից սովին դեմհանդիման։ Նպատակը արցախցիներին նսեմացնելն է, սա մի առանձնահատուկ հաճույք է, որ կվայելեն իշխանությունները ամանօրյա տոներին։
Share This