Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ Հայաստանը ունի մեծ զբոսաշրջային ներուժ, բայց դրա իրացման համար պետք են առանձնահատուկ ուշադրություն, համակարգային մոտեցում և երկարաժամկետ ռազմավարություն։ Ժամանակակից զբոսաշրջիկը գնահատում է ամբողջական փորձառություն՝ սկսած օդանավակայանից մինչև սպասարկում, անվտանգություն, մաքրություն ու գներ։

Հիմնական խնդիր են սպասարկման մշակույթը և ծառայությունների որակը, ինչպես նաև գնի ու արժանիքի անհամապատասխանությունը սննդի, տրանսպորտի, ժամանցի ու կեցավայրերի ոլորտներում։ Անտարբեր վերաբերմունքը և ոչ պրոֆեսիոնալությունը վնասում են երկրի ընկալմանը։

Անհրաժեշտ են կայուն, կանխատեսելի բիզնես միջավայր և ճիշտ միջազգային ներկայացում՝ ոչ միայն գովազդով։ Ճանապարհները միայնակ արժեք չեն ստեղծում առանց հուշարձանների պահպանման ու ներկայացման, իսկ Վրաստանը երկարաժամկետ PR-ով ապահովում է ավելի մեծ հոսքեր։ Հայաստանը նաև ունի լիարժեք չօգտագործված խոհարարական ու գյուղատնտեսական առավելություններ։

Share This