Գյումրիում պարեկային ծառայության հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է երեք անձ

Գյումրի քաղաքի Սայաթ Նովա փողոցում հուլիսի 15_ին ժամը 21:30-ին տեղի է ունեցել միջադեպ՝ կապված պարեկային ծառայության աշխատակիցների հետ։

Նախնական տեղեկություններով՝ դեպքը որակվում է որպես խուլիգանություն, որի հետևանքով իրավապահները ձերբակալել են երեք անձի։

Դեպքի առթիվ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Share This