Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է լուրերը, թե Իսպանիա արտահանված հայկական ծիրանը ճանապարհին փչացել է և պիտանի չէ իրացման համար։
Նրա խոսքով՝ Հայաստանից դեպի Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել։ Հուլիսի 19-ին ԶԼՄ-ներում պնդվում էր, թե Եվրոպա հասած հայկական ծիրանի խմբաքանակը փչացել է։
Ռուսաստանը հունիսի 2-ից սահմանափակումներ է կիրառում Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Կառավարությունը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները, արդեն որոշ ապրանքներ արտահանվել են ԵՄ, իսկ Եվրամիությունը նախատեսում է ժամանակավորապես չեղարկել հայկական ապրանքների մոտ 80 տոկոսի մաքսատուրքերը։
