Հաղորդում հանցագործության մասին.Բորիս Մուրազի

Երեկ իմ հեռախոսահամարին զանգահարում է ռեպորտաժի հերոս ընտանիքի որդին՝ Մուրազ Շամոյանը, որը ինչպես ռեպորտաժում է ասվում այդ ընթացքում, այսինքն 2014 թվականին բանտում է եղել։ Ասում է, որ իմ համարով օգնություն է հավաքվել այս ընտանիքի համար։ Ես իրեն բացատրեցի, որ 8 տարվա պատմություն է չեմ կարող կոնկրետ հիշել, բայց գուցե ձեր ծնողներն են դիմել ու մենք իրենց կապել են լրատվամիջոցի հետ։ Այդ մարդուն տեղեկացրի նաև, որ մենք որևէ օգնության հետ կապ չենք ունեցել, առավելագույնը որ կարող էինք անել դա օգնել ցանկացողներին կապել օգնության կարիք ունեցող ընտանիքների հետ։ Մարդը նորից պնդում է, որ մեր հաշվեհամարների գումարները տանեք տանք իրենց, որ ինքը բանտից դուրս է եկել ու հիմա իր ընտանիքի կարողությանն է ցանկանում տեր կանգնել։ Բացատրեցի, որ սխալ մարդու է զանգել, քանի որ մենք իրենց ընտանիքի կարողության հետ որևէ կապ չունենք, բայց նաև առաջրկեցի դիմել ոստիկանություն, որպեսզի ստուգեն տեսնեն, թե ով է ընտանիքին հասած օգնությունը իրենով արել։ Համաձայնեց։ Այսօր նորից այս կենսաբանական էակը զանգում է և արդեն սպառնում վնասել ինձ, եթե իրենց փողերը չտանեմ չտամ։
Ընկերներս ինձ զգուշացրել էին, որ իշխանությունները գուցե գնան սադրանքի ճանապարհով և ինձ անհայտ մարդկանց հետ կոնֆլիկտի մասնակից դարձնեն։ Առաջին հայացքից սա հենց այդ դեպքն է։ Հիմա հրապարակային դիմում եմ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armeniaը, որպեսզի իմ այս հրապարակումը ընդունեն, որպես հաղորդում հանցագործության մասին և պարզեն, թե ով է ինձ 077701553 և 098910301 հեռախոսահամարներից զանգահարող նախկին բանտարկյալը և ինչ գումարների մասին է խոսքը։ Խնդրում եմ նաև պարզել, թե ինչ վատություն է պատրաստվում ինձ անել այս պահին իմ ունեցած տեղեկություններով սպանության համար(նախնական տվյալներով) դատապարտված անձը։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )