Կանայք, որ կարող են ապրել, կին մնալ ու կռվել

Պատմության էջերը թերթելիս տեսնում ենք, որ տարբեր ժամանակաշրջանում կինը ունեցել է մեծ դերակատարում ամենատարբեր բնագավառներում՝կոտրելով կարծրատիպերը, թե կինը պիտի խոհանոցում լինի,կամ զբաղվի երեխաների դաստիարակությամբ։ Այս պատմությունը հզոր և կարծրատիպեր կոտրող կնոջ մասին է։ Հետախույզ ավագ լեյտենանտ Քրիստինե Մկրտչյանը պատերազմի ամենաթեժ օրերին եղել է Ջրականում, մասնակցել թեժ մարտերի։ երիտասարդ կին-ռազմիկի գործողությունների շնորհիվ հակառակորդին պատճառվել է մեծաթիվ մարդկային ու տեխնիկական կորուստ։ Քրիստինեն պատմում է, որ մեծ ոգևորությամբ է մասնակցել հայրենիքի պաշտպանությանը։Քրիստինեի և մյուս ռազմիկների սխրանքն է արդարացնում Սպարապետի խոսքերը.«Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով:Այս երկիրը անտրամաբանական սիրով և անտրամաբանական ատելության երկիր է: Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անհրաժեշտաբար և խորհրդարան են մտնում լոկ հանդերձավորելու համար: Այս երկիրը բառերուվ սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )