Կրեմլը չի ​​մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները. Պեսկով

Կրեմլը չի ​​մեկնաբանի Ակտաուի մերձակայքում ադրբեջանական ավիաուղիների մարդատար ինքնաթիռի կործանման պատճառները, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ցանկացած ավիացիոն միջադեպ պետք է հետաքնվի մասնագիտացված ավիացիոն մարմինների կողմից։ Պետք է սպասել, մինչև այս հետաքննությունն ավարտվի։ Սխալ կլիներ նախաքննության եզրակացություններից առաջ որևէ վարկած առաջ քաշել։ Եվ մենք, իհարկե, դա չենք կարող անել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ։ Գրոզնիի օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ մառախուղի պատճառով՝ ինքնաթիռը ուղղորդվել է դեպի Մախաչկալա, ապա՝ Ակտաու։ «Ադրբեջանական ավիաուղիները» հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, ավիավթարի պատճառը եղել է ինքնաթիռի բախումը թռչունների հետ։

Share This