Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։

Փաշինյանը միացել է տեսակապով, նիստին ներկա է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ իր մոտ հաստատվել է կորոնավիրուս, Քովիդի դրական թեստի պատճառով չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին որոշումը կկայացնի օրվա ընթացքում։

Ավելի ուշ, վարչապետը սոցցանցում գրեց, որ կրկին թեստ է հանձնել, և պատասխանը դրական է եղել։

Share This