Կրեմլը ձեռնպահ է մնում ՀՀ-ում ընտրությունների գնահատականներից մինչև վերջնական արդյունքի հրապարակումը

Կրեմլը սպասում է Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը և արձանագրում է բոլոր հաղորդագրությունները, այդ թվում՝ բազմաթիվ խախտումների մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին և գրանցում ենք բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները», ասել է Պեսկովը։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան հունիսի 7-ին, պատգամավորներն ընտրվեցին հինգ տարի ժամկետով։

Share This