Պապուաշվիլի․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարևոր է ողջ տարածաշրջանի համար

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, անդրադառնալով Հայաստանում կայացած ընտրություններին, հայտնել է, որ Վրաստանի վարչապետն արդեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաջող ընտրությունների կապակցությամբ, և իրենք նրան մաղթում են հաջողություն։

Նրա խոսքով՝ Վրաստանի համար չափազանց կարևոր են տարածաշրջանի նոր դինամիկան, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հասնելու ուղին, բաց սահմաններն ու երկու երկրների միջև շարունակվող երկխոսությունը։

«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են մեզ համար, և Վրաստանը չի կարող դրանք միայնակ ապահովել։ Կարևոր է, որ տարածաշրջանում բոլորը հանձնառու լինեն դրան։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ հենց սա՝ ապահովել խաղաղություն և կայունություն Հայաստանի համար, ինչը, վերջին հաշվով, նշանակում է խաղաղություն և կայունություն ամբողջ տարածաշրջանի համար։ Սա, իր հերթին, օգուտ կբերի տարածաշրջանի յուրաքանչյուր պետությանն ու ազգին», – ասել է նա։

Share This