Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում
Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայցադիմում են ներկայացրել՝ ընդդեմ Հանրային ՀԸ ։ Գագիկ Ծառուկյանը դատարանից պահանջում է՝ պարտավորեցնել Հանրային ՀԸ-ին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, որոնք, հայցվորի գնահատմամբ, տեղ են գտել «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ հրապարակման մեջ։ Նա պահանջում է նաեւ նյութական վնասի փոխհատուցում՝ 6 միլիոն դրամի չափով։
Տեսանյութը կազմվել և տեղեկատվությունը ներկայացնում է միակողմանի, ռեպորտաժը պատրաստելիս «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերությունը տեղեկատվությունը չի ներկայացրել բարեխիղճ և հավասարակշռված, լրատվականը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ պարզելու Տեսանյութի մեջ ներկայացվող տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը։ Մասնավորապես իրականությունը չի համապատասխանում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որևէ քաղաքական ուժի կամ գործչի դրդմամբ, կամ գործել է որևէ անձի հովանավորչությամբ, նշված բոլոր թեզիսները և պնդումները սխալ են։ Տեսանյութը ներկայացվել է տեսանյութի հրապարակման պահին իշխող քաղաքական ուժի օրակարգին համահունչ՝ այն ծառայեցնելով վերջիններիս շահին և ընտրություններում այլ թեկնածուների նկատմամբ առավելություն ձեռք բերելուն»։
Ավելի վաղ, Գագիկ Ծառուկյանը հայց էր նեկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտչական համարվող տվյալները, ներողություն խնդրել և վճարել ընդհանուր 9 միլիոն դրամ
