Կտուգանեն 40 միլիարդ դոլարով

Եվրահանձնաժողովի որոշմամբ՝ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը խախտել է Եվրամիության հակամենատիրական օրենսդրությունը, արգելելով Spotify եւ այլ երաժշտական ծառայություններին գովազդել բաժանորդագրության վճարման այլ եղանակներ իրենց iOS-հավելվածներում։ Սա նշանակում է, որ ԵՄ-ն կարող է Apple-ին տուգանել մոտ 40 միլիարդ դոլարով, որը կազմում է տեխնոլոգիական հսկայի գլոբալ տարեկան եկամտի 10 տոկոսը։ Հիշեցնենք, որ 2022 թվականին այս տեխնոհսկայի գլոբալ եկամուտը կազմել է 394,33 միլիարդ դոլար։ Եվրահանձնաժողովը այս առնչությամբ, նշենք, որ հետաքննություն սկսել էր դեռ 2020 թվականին։ Ներկա որոշումը վերջնական չէ եւ Apple-ը հնարավորություն ունի ապացուցելու իր անմեղությունը։

Share This