Կորոնավիրուսից մահացածների թիվը Չինաստանում հասել է 425-ի
Կորոնավիրուսից մահացածների թիվը Չինաստանում հասել է 425-ի։ Հիվանդացածների թիվը 20,4 հազար է։ Այս մասին հայտնում է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն։ Եվս 23,2 հազարի մոտ էլ բժիշկները ունեն կասկածներ, որ կարող է կորոնավիրուս ունենան։ Ապաքինվածների թիվը 632 է։ 171,3 հազար մարդ գտնվում է կարանտինի տակ։ Վերջին մեկ օրվա ընթացքում վիրուսակիրների թիվը աճել է 2 345-ով, մահացության դեպքերը՝ 64-ով։ Մայրաքաղաք Պեկինում 212 դեպք է գրանցվել կորոնավիրուսի հիվանդացության։
