Կրակոցներ Մեքսիկայում, կան զոհեր

Մեքսիկայում, Ուրուապան քաղաքում առնվազն ութ մարդ է զոհվել եւ եւս մեկն էլ վիրավորվել՝ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Նշենք, որ Ուրուապանը գտնվում է Միչոական նահանգում։ Չի բացառվում, որ հրաձգությունը եղել է տեղի հանցախմբերի միջեւ հերթական բախման հետեւանքով։ Զոհերի ինքնությունը պարզվում է։ Վիրավորը հոսպիտալացված է։ Նշենք, որ նման դեպքերը Մեքսիկայում հաճախակի են տեղի ունենում, երբ տարբեր հանցախմբեր փորձում են իրար հանդեպ «հաշիվներ մաքրել»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )