Գարիկի երազանքն իրականացավ

 որպես սկանդալային նորություն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսին (բարեկամական կապի մասին մամուլում շատ է գրվել) պաշտոնի է նշանակել՝ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար․ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Լիլիթ Միրզախանյանը նշանակվել է Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար։
Մի բան անտեսվել է։ Մինչև Փաշինյանը, Գարիկ Սարգսյա՛նն էր իր մորաքրոջ հարսին պաշտոնի նշանակել։ 2018 թվականի մայիսի 31-ին Գարիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզպետ ու դեռ «տեղը չտաքացրած», 2018թ. հունիսի 26-ին Լիլիթ Միրզախանյանին նշանակել ՀՀ Արարատի մարզպետի խորհրդական: Մարզպետը այլ ծրագրեր ուներ․ շատ էր երազում բարեկամուհուն «բարձր պաշտոն նվիրել», հիշում եք հավանաբար, որ 2019 թվականին մամուլն արձագանքել էր․ «Արարատի մարզպետարանում լարված տրամադրություններ են, պատճառն այն է, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը չի կարողացել աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, ի վերջո, հաստատել իր մտերմուհուն՝ Լիլիթ Միրզախանյանին» ։
Փաստորեն նոր նշանակումով վարչապետն իրականացրեց մարզպետի երազանքը։ Տարոսը մնացած բարեկամներին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )