Դոնալդ Թրամփը հաղթել է Այովայում հանրապետական ընտրողների հավաքում
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Այովա նահանգում հանրապետականների «կոկուսի» (ընտրողների հավաքի) ժամանակ։ Ընդհանուր առմամբ քվեարկել է 31 386 մարդ։ Դրանցից Թրամփի օգտին ձայները եղել են 30,5 հազար։ Վիլյամ Վելդը ստացել է 401 ձայն, Ջո Վոլշը՝ 341 ձայն մնացած թեկնածուները՝ 144 ձայն։ Ֆորմալ առումով, Թրամփը ունի մրցակիցներ սպասվող պրայմերիզների սեզոնին։
Խոսքը Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Բիլ Վելդն է, նախկին կոնգրեսական Ջե Վոլշը, գործարար Ռոկի դե լա Ֆուենտեն, սակայն նրանք ակտիվ ընտրարշավ չեն վարում եւ իրական հաղթանակը հենց Թրամփն է հավակնում։ Նշենք, որ Հանրապետականները պաշտոնապես աջակցել են Թրամփին երկրորդ ժամկետի համար վերընտրության հարցում։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերին։
