Կոտայքում 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի արգելապատնեշներին, կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Գ.-ն իր վարած «Nissan Tiida»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ, 49-ամյա Ս. Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Share This