Կոտայքի նախկին մարզպետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար:

 

Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը: Մասնավորապես՝ կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն:

 

Share This