Կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ, ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր. ՄԻՊ-ը՝ Գագիկ Ծառուկյանի մասին
Կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ, ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր. ՄԻՊ-ը՝ Գագիկ Ծառուկյանի մասին
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալմանը։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ավելի ուշ, հրապարակվել է տեղեկություն առ այն, որ վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը:
Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել են նաև ահազանգեր առ այն, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և իրեն պատականող այլ տարածքներում իրականացվում են խուզարկություններ, սակայն վարութային գործողության վայր ներկայացած փաստաբաններին չի թույլատրվում մուտք գործել և մասնակցել համապատասխան գործողությանը: ՄԻՊ հաստատության արագ արձագանքման արդյունքում մի շարք բարձրացված հարցեր ստացել են լուծում: Մյուս ահազանգերի վերաբերյալ հարցի ուսումնասիրությունը
