Կիեւում Ավդեեւկայի հետ կապված «բազարներ» են սկսվել, այսօր մեղավոր են փնտրելու
Ավդեեւկայում ծավալվող դրամատիկ իրադարձություններին զուգահեռ, Կիեւում ծանր «բազարներ» են սկսվել: Ուկրաինական բանակի3-րդ «էլիտար» բրիգադի` «Ազովի» շտաբի պետը, կասկածելով, որ իր բրիգադի համար այս ամենի «երոսինի հոտ է գալիս», հրապարակավ սկսեց հանդիմանել ուկրաինական ԳՇ-ին եւ Գլխավոր հրամանատարին, թե` Ավդեեւկայում ճեղքման օպերացիան սխալ են կազմակերպել: Դա ուղիղ ակնարկ է, որ իրենց ուղակել են «մկան թակարդ»` կոտորվելու: Բանակային ղեկավարությունն էլ «Ազովին» է մեղադում` հրամանները պատշաճ չկատարելու եւ կռվել չկարողանալու մեջ:
Այս ամենը, այն բանից հետո, երբ կպարզվի, թե ինչ վիճակ է Ավդեեւկայում, կտանի ներքին պայթյունի: Խոշոր հաշվով, Զալուժնին, ինչպես ժամանակին ենթադրել էինք, ճիշտ պահին «թռավ»` Ավդեեւկան հանձնելու մեղքը թողնելով Սիրսկիի վրա: Ու եթե մեղադրանքները գնան Սիրսկիի ուղղությամբ, նա արդարանալու տեղ ունի` կործանված վիճակում գործը հանձնել եք ինձ, իսկ Գերագույն հրամանատար Զելենսկին իր անիրատեսական պահանջներով հասցրեց այս օրվան: Եվ, սպասելի էր, այս բոլոր մեղադրանքները շատ արագ վերահասցեագրվելու են հենց Զելենսկուն:
