Ռուսները Զապորոժեի ճակատում ավելի մեծ ուժեր են կուտակել, քան Ավդեեւկայի խմբավորումն է. սպասվում է մեծ հարձակում. ուկրաինական ռազմական աղբյուր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական բանակը հսկայական ուժեր է կենտրոնացրել և նոր հարձակում է նախապատրաստում Ռաբոտինոյում` Զապորոժեի ճակատում, ասել է Ուկրաինայի «Տավրիա» խմբավորման խոսնակ Դմիտրի Լիխովոյը։

«Խումբը, որը կենտրոնացել է Օրեխովսկի ուղղությամբ վերջին մի քանի օրերի կամ շաբաթների ընթացքում, չափերով և անձնակազմով ավելի մեծ է, քան այն խումբը, որն այժմ ներգրավված է Ավդեևկայի ուղղությամբ: Ակնհայտ է, որ ռուսները այնտեղ չեն գնացել զբոսնելու»,- պարզաբանել է նա։

«Ռաբոտինոյի ուղղությամբ ռուսական զգալի ուժերի կուտակում է նկատվել ավելի քան 2 շաբաթ առաջ»,- ասել է նաև Ուկրաինայի Զինված ուժերի սպաներից մեկը, որին մեջբերում են ուկրաինական աղբյուրները։ Ըստ ուկրաինական աղբյուրների, ռուսների խնդիրն է այս պահին չեզոքացնել ուկրաինական աղմուկ հանած հակահարձակման բոլոր արդյունքները` ապա գրավել Օրեխովոն: Իսկ դա ճանապարհ կվացի Զապորոժեն (քաղաքը) գրոհելու համար:

Share This