Կթույլտրվի Ազատի ջրամբարի ջրով ոռոգում իրականացնել

Կառավարությունը այսօրվա նիստում թույլատրեց Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը իջեցնել մինչև ջրամբարի մեռյալ ծավալի հնարավոր օգտագործելի մասի 993 մ նիշը՝ հատակային ջրթողի ջրառման հանգույցի տեխնիկական վիճակը զննելու և գնահատելու նպատակով: Ըստ որոշման նախագծի, ջրամբարի թասում ջրի հորիզոնի իջեցմամբ պայմանավորած ջրի ծավալները առավել չափով կուղղեն ոռոգման ջրապահանջարկի ծածկմանը: Նշենք, որ Ազատի ջրամբարի վթարված հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի տեխնիկական վիճակի զննման ու գնահատման, ջրասկավառակային փականը նորով փոխարինելու անհրաժեշտություն կա: Հիշեցնենք, որ Ազատի ջրամբարը շահագործվում է 1976թ., խողովակաշարը և չորս փականները բարոյապես և ֆիզիկապես մաշված են: Ճնշումային խողովակաշարի երեք շրջասկավառակային փականներից երկուսը անաշխատունակ վիճակում են, իսկ վերջնամասի կարգավորիչն աշխատում է մշտական խափանումներով: 2017թ. վթարվել է հատակային ջրթողը: Ջրամբարի վթարված հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի մանրամասն զննման ու գնահատման, կառույցի ամբողջական վերակառուցման և վերազինման աշխատանքները հնարավոր է իրականացնել ջրամբարի ջրի հորիզոնի ժամանակավորապես մեռյալ ծավալի (1013,9 մ) նիշը մինչև 993 մ նիշի իջեցնելու դեպքում: Որոշման նախագծի կարգավորման նպատակը՝ Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի ջրի հորիզոնը իջեցնել մինչև 993մ (W=0.73 մլն մ3) նիշ, վերը նշված աշխատանքների իրականացման համար

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )