Երեխային վրաերթի ենթարկելու փաստի հետ կապված քրգործ է հարուցվել Դավիթ Սանասարյանի դեմ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ, Facebook-յան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս», – նշել է փաստաբանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )