Կահիրեում 100 տարվա մեջ առաջին անգամ վերականգնվում է Թութանհամոն փարավոնի սարկոֆագը

Կահիրեում 100 տարվա մեջ առաջին անգամ վերականգնվում է Թութանհամոն փարավոնի սարկոֆագը Եգիպտոսի Հնությունների եւ հուշարձանների նախարարությունը առաջին անգամ վերջին հարյուր տարում սկսել է վերականգնել Թութանհամոն փարավոնի սարկոֆագը։ Ռեստավրացիոն աշխատանքները ընթանալու են Գիզայի բուրգի մոտ գտնվող նոր Եգիպտական թանգարանի արհեստանոցներում։ Հիշեցնենք, որ Թութանհամոն փարավոնն ապրել է մեզանից ավելի քան 3,3 հազար տարի առաջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Այն Թութանհամոնի թվով երրորդ սարկոֆագն է, որը կցուցադրվի բուրգից պեղումների արդյունքում գտած այլ ցուցանմուշների հետ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )