-Shadow-Here--Shadow-Here- Բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ -ի հեռանալու մասին – ԱՄԲԻՈՆ NEWS

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ <<Պոբեդա>>-ի հեռանալու մասին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ «Պոբեդա»-ի հեռանալու մասին Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, դժգոհելով Հայաստանում ավիատոմսերի թանկությունից։ <<Ընդամենը երեկ էի ես ասում, որ ավիատոմսերի հարցում Հայաստանը դարձել է չափազանց թանկ երկիր։ Այստեղ թանկ է գալը եւ առավել թանկ՝ գնալը։ Ու հիմա էլ <<Պոբեդան>> է որոշում կայացրել հեռանալ Գյումրիից, ինչի հետեւանքով Հայաստանում ավիատոմսերն էլ ավելի կթանկանան։ Ու սա այն դեպքում, երբ արդեն 10 ամիս է Հայաստանի քաղավիացիայի պետական կոմիտեն ակտիվորեն փորձում է նոր ավիափոխադրողների ներգրավել։ Դեռեւս իհարկե այդ ջանքերը ոչինչ չեն տվել ու ոչ մի ավիաընկերություն չի եկել, սակայն արդեն <<Պոբեդան>> հեռանում է>>,- ասված է Լապշինի գրառման մեջ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )