Խուճապ և անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը
Հայ արտահանողների մի մասը, այդ թվում՝ խոշոր ընկերություններ, խուճապի մեջ է։ Ռուսաստանն անորոշ ժամանակով արգելել է ոչ միայն հայկական պտուղ-բանջարեղենի, ծաղիկների, չրերի և պաշտոնապես հայտարարված այլ ապրանքների ներմուծումը, այլև մի շարք այլ ապրանքների զննման գործընթացն այնքան է երկարացրել ու թանկացրել, որ դրանք ՌԴ հասցնելը հայ արտահանողների համար դարձել է վնասաբեր։
«Հետք»-ի տաղավարում հայկական չրեր և պահածոներ արտահանող «Gourmet Lab» բրենդի հիմնադիր Արտյոմ Թադևոսյանը նշում է, որ կառավարության տրամադրած սուբսիդիաները հարցը չեն լուծում։ Հայկական ապրանքները եվրոպական շուկաներում հաստատվելու համար դեռևս երկար ճանապարհ կա. գործընթաց, որը պետք էր սկսել ոչ թե հանկարծակի, այլ տարիներով նախապատրաստվել։
