Խուզարկություններ են իրականացվում նաև «Օլիմպավանում»

Նախնական տեղեկություններով՝ իրավապահ մարմինները խուզարկություններ են անցկացնում նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մարզաբազայում՝ Օլիմպավանում։ Այս մասին հայտնում է Ambion.news-ի աղբյուրը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խուզարկություն է իրականացվում նաև Գագիկ Ծառուկյանի բնակավայրում։

Իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական հայտարարությամբ չեն հանդես եկել, ուստի խուզարկությունների պատճառների և շրջանակների վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։ Նյութը կթարմացվի՝ պաշտոնական տեղեկատվության ստացմանը զուգընթաց

Share This