Խուզարկություններ են իրականացվում Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք օբյեկտներում
Ambion.news-ի տեղեկություններով` իրավապահները խուզարկություն են իրականացնում նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի վելնես» սպորտային համալիրում:
Համալիրն այս պահին փակ է, մարզվողներին դուրս են հանել տարածքից:
Բացի այս, խուզարկություններ են իրականացվում նաև «Օլիմպավանում», որը գտնվում է Դավիթաշենում:
