Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. Զովունիում գործող փայտի արտադրամասում կրակի դեմ պայքարում է 4 մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1» աստիճան.
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տԵղի ունԵցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են 4 մարտական հաշվարկ և տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1» աստիճան։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Զովունի վարչական շրջանի ղեկավարը։Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ԱԻՆ արտակարգ իրավիճակների արձագանքման և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը։Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար հրդեհի պատճառը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարկածներից մեկը անվտանգության կանոնների անտեսումն է եղել, քանի որ հրդեհի վայրում հայտնաբերվել է փայտե վառարան և կա կարծիք, որ հնարավոր է՝ հենց նշված վառարանից է կրակը տարածվել տանիք։Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/11/18/1140823/
