Խոշոր հրդեհ՝ «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում․ կրակը 2 ժամ անց դեռ չի հաջողվում մարել, հրշեջներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Բռնկված խոշոր հրդեհը արդեն 2 ժամ է մարել չի հաջողվում։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրշեջներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց։

Share This