Գյումրու բժշկական կենտրոնում շուրջ 250 բուժաշխատող պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ
Գյումրու բժշկական կենտրոնում՝ հանուն առողջ և անվտանգ միջավայրի
Գյումրու բժշկական կենտրոնում իրականացվեց սեզոնային գրիպի դեմ պատվաստման գործընթացը, որի շրջանակում պատվաստվել է շուրջ 250 բուժաշխատող։
Պատվաստմանը մասնակցել են բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողները՝ մեկ կարևոր գաղափարի շուրջ համախմբվելով՝ պաշտպանել սեփական առողջությունը և նվազեցնել վարակների տարածման ռիսկը հիվանդանոցում։
Առողջապահության ոլորտում աշխատելը առաջին հերթին նշանակում է հոգ տանել ոչ միայն մեր բուժառուների, այլև մեր գործընկերների և մեր սեփական առողջության մասին։
Առողջապահական անվտանգությունը սկսվում է մեզանից։
