Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Kia Sօrento-ն ու Opel Zafiraն. Kia-ն գլխիվայր շրջվել է, ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ՃՈ դասակի հրամանատարը

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Մասիս-Այնթափ ավտոճանապարհի գլխավոր կամրջի վրա բախվել են Kia Sorento մակնիշի 15 VN 100 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 FՍ 471 համարանիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Kia-ն գլխիվայր շրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )