Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավոր
Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Փրկարարները վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլներով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
