Խափանումներ Twitter-ի աշխատանքում

Խափանումներ են տեղի ունեցել Twitter սոցիալական ցանցի աշխատանքում մի շարք երկրներում։ Այս մասին հայտնում է Downdetector կայքը։ Օգտատերերի կողմից խափանումների մասին ահազանգեր եղել են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Թուրքիայից եւ Ճապոնիայից։ Ռուսաստանում խնդիրներ ունեցել են Մոսկվայի եւ Պետերբուրգի թվիթերյան օգտատերերը։ Հիմնական դժվարությունները կապված են կայքի աշխատանքի հետ։ Որոշ օգտատերեր դժգոհել են iPhone, iPad եւ Android համակարգերի հավելվածների աշխատանքի խափանումից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )