Լուկաշենկոն Երևանում է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն Երևանում է՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին նիստին։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Աշխատանքային այցով Հայաստանում է նաև Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
Արդեն հայտարարվել է, որ Երևանում անցկացվելիք գագաթաժողովին մասնակցելու են նաև Ռուսաստանի, Ղրղզստանի նախագահները։
