-Shadow-Here--Shadow-Here- Լեոն Կեմստաչը հաստատել է՝ քննարկվում է «Слово пацана»-ի 2-րդ եթերաշրջանի հարցը – ԱՄԲԻՈՆ NEWS

Լեոն Կեմստաչը հաստատել է՝ քննարկվում է «Слово пацана»-ի 2-րդ եթերաշրջանի հարցը

Դերասան Լեոն Կեմստաչն ասել է, որ «Слово пацана» նախագծի շարունակման շուրջ քննարկումներ իսկապես ընթանում են։ Այս մասին նա խոսել է Сноб-ին տված հարցազրույցում։

Դերասանը պատրաստակամություն է հայտնել վերադառնալ նախագիծ։ Նա խոստովանել է, որ սերիալում մասնակցելն իր համար նշանակալի փորձ էր։

Ըստ Կեմստաչի՝ քննարկվում է սերիալի շարունակությունը, սակայն պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել։

Ավելի վաղ դերասանուհի Աննա Պերեսիլդը, ով մարմնավորում է Այգուլին, կասկածի տակ է դրել «Слово пацана»-ի երկրորդ եթերաշրջանի անհրաժեշտությունը։ 

Share This