Լավրովը խոսել է Քերիի հետ ունեցած վեճի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ տեսախցիկների առջև չեն վիճել, այլ յուրաքանչյուրն իր տեսակետն է արտահայտել, գրում է РИА Новости-ն:
«Չէի ասի, թե մենք տեսախցիկների առջև վիճել ենք: Յուրաքանչյուրս մեր տեսակետն ենք հայտնել, սակայն դիմացինին լսելով: Ոչ հաճախ է այդպես պատահում»,- ասել է Լավրովը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ռուսական Россия 1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
