Իրանում ձերբակալությունները շարունակվում են Շարունակվում են ձերբակալություններն Իրանում։

Բենզինի թանկացման դեմ ցույցերը կազմակերպող եւ առաջնորդող ավելի քան 100 ակտիվիստ է ձերբակալվել արդեն։ Այս մասին հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը։ Ըստ պաշտոնական տեղեկությունների, կան նաեւ բազմաթիվ կասկածյալներ, որոնք կապված են ցույցերի ղեկավարների ու կազմակերպիչների հետ։ Նշենք, որ ներքին անկարգություններում Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին, Իսրայելին եւ ռեգիոնում Իրանի հանդեպ անբարյացակամ տրամադրված երկրներին։ Ցուցարար ակտիվիստներն էլ ներկայացվում են որպես արտասահմանյան լրտեսներ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )