Դմիտրի Մեդվեդեւը խոսել է աշխատանքային շաբաթվա վերաձեւման մասին
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը խոսել է աշխատանքային շաբաթվա վերաձեւման մասին։ Նա մասնավորապես ասել է, որ լիովին հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր չուզենան աշխատել շաբաթական չորս օր, այլ ուզենան նաեւ հինգերորդ օրն էլ աշխատել։ Այդ դեպքում կարելի է ժամանակակից լեզվով ասած՝ թերի ծանրաբեռնվածությամբ կամ թերի զբաղվածությամբ հինգ օր թույլատրել աշխատել՝ չորս ժամ տեւողությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մեդվեդեւը նշել է, որ չի կարելի խիստ սահմանումներով ձեւակերպել աշխատանքային օր հասկացությունը Աշխատանքային օրենսդրության մեջ, քանի որ այդ կերպ հնարավոր է վնասվեն փոքր երեխաների խնամքով զբաղվող մայրերի շահերը։ Նշենք, որ դեռ այս տարվա ամառվանից Ռուսաստանում քննարկվում է քառօրյա աշխատանքային շաբաթի անցնելու հարցը։ Արհմիությունները եւ անկախ կառույցերը թեեւ աջակցել են այս գաղափարին, սակայն տնտեսագետները հայտարարել են, որ քառօրյա աշխատանքային շաբաթվա անցումը կարող է բացասաբար ազդել աշխատանքի արտադրողականության վրա ու հարվածել ՀՆԱ-ին։
