Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը
Իտալիայում Սերրիից առաջին ֆուտբոլիստ մարզիկը վարակվել է կորոնավիրուսով, դառնալով առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը, ով վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է La Nazione-ն։ Նա քսաներկու տարեկան է, հանդես է գալիս Սիենա նահանգի «Պյանեզե» ակումբում։ Անցյալ կիրակի նա բաց է թողել հերթական հանդիպումը բարձր ջերմության եւ թուլության պատճառով։ Այնուհետեւ նա որոշել է իրեն մեկուսացնել հասարակությունից։ Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել եւ նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ նա իրեն լավ է զգում։
