Վալենսիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի երկրորդ դեպքը
Իսպանական Վալենսիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը։ Այս մասին հայտնում է Իսպանիայի՝ բնակչության թվով երրորդ քաղաքի քաղաքապետարանի պաշտոնական թվիթերյան էջը։ Ըստ հաղորդման, վարակակիրը տղամարդ է։ Այսպիսով, Իսպանիայում վիրուսակիրների թիվը հասել է 14-ի, որոնցից երկուսն արդեն ապաքինվել են։ Չորս վարակակիր գտնվում է Կանարյան կղզիներում։ Այնտեղ վիրուսը հայտնաբերվել է իտալացի ամուսինների մոտ, որոնք մի շաբաթ ապրել են տեղի հյուրանոցներից մեկում եւ հիմա այդ ժամանակ հյուրանոցում բնակված բոլոր անձինք եւաշխատակիցները, մոտ հազար մարդ պետք է ենթարկվի ստուգման։
