ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի պոտենցիալ պանդեմիայի մասին
Նոր տիպի կորոնավիրուսը կարող է վերաճել պանդեմիայի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատրաստ է օգնել բոլոր երկրներին վերջինիս դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավարը։ Ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, վիրուսը կարող է դառնալ պոտենցիալ պանդեմիայի հայտարարման պատճառ։ Կազմակերպությունը կօգնի երկրներին ամրապնդել ազգային առողջապահական համակարգերը։
