Աշխարհը իրարանցման մեջ է իսկ մենք բուկլետ ենք գովազդում

Աշխարհը իարարնցման մեջ է։ Կորոնավիրուսը մեկ օրում ութ պետությունում արդեն տարածվել է։ Իրանում երկրի փոխնախագահը, առողջապահության փոխնախարարը, նույնիսկ դիվանագետներ հայտարարում են, որ վարակված են կորոնավիրուսով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոսում է համամոլորակային համաճարակի ահազանգ հնչեցնելու հնարավորության մասին։ Իսկ Հայաստանում ինչ է կատարվում։ Վարչապետ Փաշինյանը մոռացել է նույնիսկ Սումգայիթի կոտորածների հիշատակի օրը եւ լծված է “Այո”-ի քարոզչական նյութերը իր ֆեյսբուքյան էջում տարածելով։ Հայաստանն ավելի լուրջ խնդիրներ ունի, քան բուկլետներն ու գողացված լոգոները։ Սակայն իշխանություններն ունեն սեփական առաջնահերթությունները, որոնք սկսել են տարբերվել հանրության առաջնահերթություններից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )