Իտալացի մրցավարը փախուստի դիմելիս ընկել է գնացքի տակ ու մահացել

Իտալացի մրցավար Անտոնիո Մարտինյոլին ընկել է գնացքի անիվների տակ և մահացել: Այս մասին հայտնում է II Resto del Carlino-ն:

Նշվում է, որ Մարտինյոլին գտնվում էր տնային կալանքի տակ, թե ինչ մեղադրանքով՝ չի նշվում: Նա խախտել է ազատազրկման պայմանն ու դիմել է փախուստի, սակայն դա նրան չի հաջողվել:
Փախուստի ճանապարհին էլ հենց ընկել է գնացքի տակ: Դեպքի վայր հասած բժիշկների շտաբը 31-ամյա մրցավարին ոչնչով օգնել չի կարողացել և միայն արձանագրել է նրա մահը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )